Բաժիններ՝

Արաղչին Ժնևում կհանդիպի «եվրաեռյակի» իր գործընկերների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հունիսի 20-ին Ժնևում կհանդիպի «եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ։

Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը IRNA-ին հայտնել է, որ հանդիպումը կկայանա «եվրաեռյակի» խնդրանքով։

Բանակցություններին կմասնակցի նաև ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ Այս տեղեկությունն ավելի վաղ հաղորդել էր Agence France-Presse-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս