Կոսովո-Հայաստան խաղի մրցավարները Ալբանիայից են
                                    Կոսովո-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Յուջին Ջայան, մրցավարի օգնականներ՝ Ջուլիո Մանին և Մարյուս Սոսեն:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Լատան:
Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 21։00-ին (Երևանի ժամանակով) Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    