Աշոտ Գիզիրյանն ու Սուրեն Խաչատրյանը հանդիպել են «Արմենիա Մարիոթ»-ում (լուսանկարներ)
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպել ու մեկ սեղանի շուրջ զրուցել են Շիրակի նախկին և Սյունիքի ներկա մարզպետները:
Աշոտ Գիզիրյանն ու Սուրեն Խաչատրյանը ԳԱԼԱ-ի թղթակցին չեն ասել հանդիպման նպատակի և համատեղ զրույցի բովանդակության մասին:
Ավելի ուշ Աշոտ Գիզիրյանը կայքին փոխանցել է, որ ինքը պատահաբար է հանդիպել Սուրեն Խաչատրյանի հետ, և նրանք զրուցել են որպես գործընկերներ:
«Հեչ, հանդիպեցինք պատահական, գործընկերներ էինք, բարեւեցինք, զրուցեցինք, երկուսով էլ չէինք, երեքով էինք, մեկ ուրիշ մարդ էլ կար»,- ասել է Աշոտ Գիզիրյանը:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե մամուլը տեղեկություններ էր հրապարակել, որ նշված վայրում Սուրեն Խաչատրյանը գումարներ էր բաժանելու Երևանի ընտրություններին մասնակցած սյունեցիներին, Աշոտ Գիզիրյանը պատասխանել է, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ:
«Չէ, չէ, չէ, մեր հանդիպումը դրա հետ կապ չունի»,- ասել է Աշոտ Գիզիրյանը: