Կարեն Բադալյանի կամքի վրա բռնություն է գործադրվել. ուզում են գողանալ իշխանությունը. Սոս Հակոբյան

ՔՊ-ն փորձում է Գյումրիում Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքից մանդատ գողանալ։

Ինչպես Գյումրիից տեղեկացրեց փաստաբան Սոս Հակոբյանը, ըստ կարգի`  «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի կողմից մանդատից հրաժարվելու դիմումը քաղաքապետի արձանագրությամբ ստանալուց հետո Ընտրատարածքային հանձնաժողովը 7 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի մանդատը դաշինքի հաջորդ անդամին փոխանցելու համար, ինչը չի արել։

«Կարեն Բադալյանի կամքի վրա բռնություն է գործադրվել, փորձում են խեղել քաղաքական պատկերը Գյումրիում»,-ասաց փաստաբանը։

Տեսանյութեր

Լրահոս