Բաժիններ՝

Երևանում 42-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրшերթի է ենթարկել 30-ամյա հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 30-ին, վրաերթի է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Խ․-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, Ալեք Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց ընթանալիս՝ Վարդանանց 15/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Խ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս