Բաժիններ՝

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Լեհաստանին 1,33 մլրդ դոլարի օդ-օդ դասի հրթիռների վաճառքին

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Վարշավային 1,33 միլիարդ դոլարի օդ-օդ դասի չորս հարյուր AIM-120D հրթիռների խմբաքանակի մատակարարմանը։ 

Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահմանին ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարումների համար։

Մատակարարումը կներառի նաև հրթիռների փոխադրման կոնտեյներներ, ուղղորդման համակարգերի լրակազմեր, ծրագրային ապահովում, պահեստամասեր և այլ սարքավորումներ:

Ըստ գործակալության հայտարարության՝ առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նպատակներին և ազգային անվտանգությանը՝ բարելավելով ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը։

Բացի այդ, նշվում է, որ առաջարկվող վաճառքը կբարելավի Լեհաստանի հնարավորությունը՝ դիմակայելու ներկա և ապագա սպառնալիքներին, տրամադրելով օդ-օդ պաշտպանություն՝ «պաշտպանելու լեհական և դաշնակիցների ուժերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս