Բաժիններ՝

Պուտինը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ ստորաբաժանումներին Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի ջախջախմանը մասնակցելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ ստորաբաժանումներին Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի ջախջախմանը մասնակցելու համար:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է. «Ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա կորեական հատուկ նշանակության ուժերի հերոսությունը։ Մենք մշտապես կհարգենք այն կորեացի հերոսների հիշատակը, ովքեր ՌԴ զինծառայողների հետ միասին իրենց կյանքը զոհեցին Ռուսաստանի և մեր ընդհանուր ազատության համար»։

Պուտինը նաև ընդգծել է հյուսիսկորեացի զինվորների բարձր մարտական պատրաստվածությունն ու քաջությունը և երախտագիտություն հայտնել Կիմ Չեն Ընին և ԿԺԴՀ ղեկավարությանը՝ աջակցություն ցուցաբերելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս