Բաժիններ՝

«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթը

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում հաղթեց Մադրիդի «Ռեալին»: Սևիլիայում կայացած Էլ-Կլասիկոն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ «Բարսելոնայի», որոնց գոլերով աչքի ընկան Պեդրին (28-րդ րոպե), Ֆերան Տորեսը (84) և Ժյուլ Կունդեն (116):

Արքայական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն (70) և Աուրելիեն Չուամենին (77): Երկրորդ լրացուցիչ ավելացված ժամանակում կարմիր քարտ ստացավ փոխարինման դուրս եկած Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը՝ մրցավարի ուղղությամբ առարկա նետելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930