Գազի արտահոսք` պայթյունով

Մայիսր 5-ին, ժամը 04.03-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գեղանիստի գյուղի 14-րդ փողոցի թիվ 20 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` պայթյունով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Պարզվել է, որ 1990 թ. կառուցված Վ. Գալստյանին պատկանող տանը (140 քմ) տեղի է ունեցել բնական գազի արտահոսք` պայթյունով, որի հետևանքով վնասվել են տան հիմնային պատերը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տարահանվել են 1960 թ. ծնված Վ. Գալստյանը, 1965 թ. ծնված Սեդա, 1986 թ. ծնված Վահան և 1988 թ. ծնված Գալուստ Գալստյանները և 1989 թ. ծնված Անի Հակոբյանը:

Հրշեջ-փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում: Զոհեր և տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031