Բաժիններ՝

Կալիֆոռնիայում անօթևան տղամարդը 1 միլիոն դոլար է շահել վիճակախաղnվ

Կալիֆոռնիայում անօթևան տղամարդը 1 միլիոն դոլար է շահել Triple Red 777 վիճակախաղով. նա հաջողակ տոմսը գնել էր Սան Լուիս Օբիսպո քաղաքի Sandy’s Deli-Liquor խանութից: Այս մասին հայտնում է Կալիֆոռնիայի KSBY հեռուստաալիքը։

Խանութի մենեջեր Ուիլսոն Սամանի խոսքով, գնորդը տարիներ շարունակ իրենց մշտական ​​հաճախորդն է։ Նա գնել է վիճակախաղի տոմսն ու հենց տեղում մաքրել է վրայի ջնջվող շերտը: Սկզբում նա կարծել է, թե շահել է 100.000 դոլար, սակայն Սամանը պարզաբանել է, որ մրցանակն իրականում կազմում է 1 միլիոն դոլար։

Խանութի մենեջրն անձամբ նրան իր մեքենայով տարել Ֆրեզնո, որպեսզի նա կարողանա տոմսը հանձնել վիճակախաղի գրասենյակ և ստանալ գումարը:

Անօթևան տղամարդը խոստովանել է, որ շահումը փոխել է իր կյանքը: Նա նախատեսում է այդ գումարն օգտագործել տան և մեքենայի կանխավճարի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930