Բաժիններ՝

Մոսկվայի մետրոն կունենա իր սեփական հեռուստաալիքը

2014 թվականի սկզբին Մոսկվայի մետրոյում կմեկնարկի սեփական հեռուստաալիքի գործունությունը, գրում է Lenta.ru-ն: Հեռուստաալիքը նորություններ կհեռարձակի առնվազն ժամը մեկ անգամ, ինչպես նաև կհայտնի սոցիալական կարևոր ծրագրերի, մետրոպոլիտենի նորություների, Մոսկվայի և Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշումների մասին: Բացի այդ, տեղեկություններ կհաղորդվեն ճանապարհների վիճակի (խցանումների), քաղաքում և մետրոյում տեղի ունեցող արտակարգ իրավիճակների վերաբերյալ, ինչպես նաև՝ նման դեպքերում ուղևորների գործությունների մասին: Ալիքը, որը կհեռարձակվի լուռ ռեժիմում, կցուցադրի նաև եղանակի տեսություն և կտեղեկացնի արտարժույթի փոխարժեքի մասին:

Հեռուստաալիքը ստեղծելու նպատակը այսպես է ձևակերպվում. «Մոսկվայի մետրոպոլիտենի գրավչության ավելացումը՝ որպես հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոց»:

Հեռուստաալիքը  հեռարձակում կիրականացնի ամեն օր 5:30-01:00: Իսկ թե եթերում գովազդներ կլինեն, թե ոչ , դեռևս չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031