Բաժիններ՝

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Ռադիսլավ Սիկորսկի

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավան ճանաչում է Պաղեստինի Պետությունը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Լեհաստանի ԱԳ նախարարի խոսքերը։

«Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. մենք դեսպան ունենք Վարշավայում»,-ասել է Սիկորսկին։

Վերջինս նաև հավելել է, որ Լեհաստանն աջակցում է Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին։

Լեհաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է 1988 թվականին։

2024 թվականի հունիսին Պաղեստինի Պետության անկախությունը ճանաչել է նաև Հայաստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930