Մենք դրա համար պատրաստ ենք անգամ սպանել Հայաստանի արտգործնախարարին. ադրբեջանցի կոնֆլիկտաբան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն պետք է արձագանքի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Լեռնային Ղարաբաղ կատարած այցին: Այս մասին Moderator.az-ին հայտարարել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան Էլխան Մեհթիևը.

«Մենք շատ մտահոգ ենք այդ հարցով, այն աստիճան, որ պատրաստ ենք անգամ սպանել հայ նախարարին: Կառավարությունը պետք է անպայմանորեն իր բողոքը հայտնի այդ կապակցությամբ: Մինչդեռ իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում նրան, որ Սերժ Սարգսյանը մասնակցում է Ղարաբաղում անցկացված զորահանդեսին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 2-ին այցելել է ԼՂՀ, ուր հանդիպումներ է ունեցել ԼՂՀ-ի նախագահի, արտգործնախարարի, խորհրդարանի նախագահի հետ: Նալբանդյանը ԼՂՀ-ի ղեկավարության հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, ինչպես նաև արտաքին քաղաքականության մի շարք այժմեական հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս