Փոխվարչապետի հետ 1 հարց ենք քննարկել. մեզ 2-3 օր անհրաժեշտ է, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նժդեհ Իսկանդարյան

Այսօր Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներից 2-ը հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ արդեն 3-րդ անգամ են հանդիպում փոխվարչապետի հետ։ Թեև Կառավարությանը ներկայացրել էին 12 կետերից բաղկացած պահանջներ, սակայն հանդիպմանը քննարկել են միայն 1 կետ՝ 40 հազար դրամների աջակցության հարցը։

«Ցավոք, մեր հիմնավոր փաստարկները չի ընդունվել՝ հարցին ավելի երկարաժամկետ լուծում տալու համար։ Իրենց կողմից ևս եղել են առաջարկներ, որոնք մենք, բնականաբար, չենք ընդունել։ Բայց համաձայնության եզրեր այնուամենայնիվ եղել են, որոնց մասին կուզեմ հանրայնացնել։ Կառավարությունը պատրաստ է 2 ամսով երկարաձգել 40.000 դրամի աջակցությունը։ Ցավոք, մեր պահանջագրի 11 կետերը չենք քննարկել։

Մենք այսօր հանրահավաքի մասին հայտարարությամբ պետք է հանդես գայինք, բայց այսօր մեզ, բնականաբար, 2-3 օր անհրաժեշտ է՝ մեր հայրենակիցների հետ հանդիպումներ կազմակերպենք, հասկանալու նրանց դիրքորոշումը, դրանից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ»,- նշեց խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930