Հայաստան-Թուրքիա սահմանին թուրք երիտասարդ է կորել

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները:

Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930