Ոստիկանությունը դեռ տեղեկատվություն չի տարածել այսօր Կապանի օդանավակայանի մոտ Աննա Հակոբյանի Լեքսուսների շարասյունն ուղեկցող պարեկային ծառայության մեքենայի վթարի և դրա հետևանքների մասին. Ղազարյան

Էդգար Ղազարանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոստիկանությունը դեռևս տեղեկատվություն չի տարածել այսօր Կապանի օդանավակայանի մոտ Աննա Հակոբյանի Լեքսուսների շարասյունն ուղեկցող պարեկային ծառայության մեքենայի վթարի և դրա հետևանքների մասին։

Բնականաբար, ինչպես մյուս դեպքերում, վթարից հետո Աննա Հակոբյանի շարասյունը չի կանգնել` վթարի ենթարկվածներին օգնություն ցուցաբերելու համար։

Երեկ էի Ազգային ժողովի խորհրդարանական լսումների ժամանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից փորձում հասկանալ, թե քանի մարդ են պլանավորում սպանել Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու ժամանակ։ Հուսանք այդ վթարը գոնե ողբերգական հետեւանքներ չի ունեցել։

Չարիքի և տգետների երթը շարունակվում է։ Այն այսօր վտանգված Սյունիքում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930