Բաժիններ՝

Թուրքիայի առևտրի նախարարությունն արգելել է կիտրոնի արտահանումը

Թուրքիայի առևտրի նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն` ապրիլի 8-ից ժամանակավորապես կդադարեցվի կիտրոնի արտահանումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ վերջին շրջանում Թուրքիայի որոշ առանձին տարածքներում ցրտահարություն է գրանցվել։

Թուրքիայի գյուղատնտեսական կենտրոններ համարվող Մերսինում, Ադանայում և շրջակա քաղաքներում ցրտահարությունների հետևանքով մեծ թվով գյուղմթերքի կորուստ է արձանագրվել։ Դրան զուգահեռ ներքին շուկայում գյուղմթերքի գները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին։

Ընդունված որոշման նպատակն է պահպանել շուկայում կիտրոնի ներքին պահանջարկի հավասարակշռությունը։

Այդ նպատակով՝ որոշակի ժամկետով կսահմանափակվի կիտրոնի իրացումն արտերկրում և ստացված արտադրանքը կսպառվի միայն ներքին շուկայում։

Փորձագետները նշում են, որ այս քայլը կարող է հանգեցնել կիտրոնի գների կտրուկ անկման։

Նմանատիպ իրավիճակ Թուրքիայում եղել էր նաև նախորդ տարիներին արևածաղկի ձեթի գնային տատանումների ժամանակ։ Եվ ներքին շուկայում գները կարգավորելու նպատակով որոշակի ժամկետներում սահմանափակվել էր արևածաղկի ձեթի արտահանումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս