Բաժիններ՝

Զելենսկին կարգադրել է անցկացնել ուկրաինացի պաշտոնյաների պոլիգրաֆիկ թեստավորում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարգադրել է պարզել, թե կառավարության որ պաշտոնյան է տեղեկատվական արտահոսք թույլ տվել ընդերքի գործարքի մանրամասների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է  Financial Times պարբերականը։

Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Գերագույն Ռադայի պատգամավորներից մեկը հրապարակել է համաձայնագրի մանրամասները։

Զելենսկին արտահոսքը տարօրինակ է անվանել։Այժմ Ուկրաինայի ղեկավարը հրամայել է բացահայտել արտահոսքի մեղավորին պոլիգրաֆի միջոցով։

Ուկրաինացի պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է պարբերականի թղթակիցը, հայտնել են, որ մի քանի նախարարությունների աշխատակիցներ արդեն թեստավորվել են ստի դետեկտորով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930