Բաժիններ՝

Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջադիմել է 11 հորիզոնականով՝ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով 20-րդ տեղը

ՖԻՖԱ-ն  հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ 

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտզալի ֆեդերացիան:

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջադիմել է 11 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 20-րդ հորիզոնականն՝ իր ակտիվում ունենալով 1197.87 վարկանիշային միավոր։

ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում Հայաստանի մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն հնգյակն ու այժմ յոթերորդն է վարկանիշային աղյուսակում։

Լավագույն տասնյակը գլխավորում է Բրազիլիան, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան երկրորդն է, երրորդ տեղում Իսպանիայի հավաքականն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930