
Մալայզիայում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 110 մարդ է վիրավորվել

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի մերձակայքում` Պուտրա Հեյթս բնակավայրում գտնվող բենզալցակայանի մոտ հզոր պայթյուն և հրդեհ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Կրակի սյան բարձրությունը հասել է գրեթե 500 մետրի։
Մալայզիայի Petronas պետական էներգետիկ ընկերության կողմից շահագործվող գազատարում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 112 մարդ, նրանցից 63-ը հոսպիտալացվել են։Հաղորդվում է, որ հրդեհի թակարդում տասնյակ մարդիկ են մնացել:
Փրկարարները փորձում են փրկել մարդկանց։
Free Malaysia Today պարբերականը նշում է, որ վնասվել է առնվազն 190 տուն, 148 մեքենա և 12 մոտոցիկլետ։