Բաժիններ՝

Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը կկատարի Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի իր մասը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությանը` համաձայնության հասնելու Ուկրաինայի հարցում:

Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Կարծում եմ, որ նա (Պուտինը) պատրաստվում է կատարել համաձայնագրի իր մասը…. Ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է նա համաձայնագիր կնքում, որպեսզի մենք դադարեցնենք ռուսաստանցի զինվորների, ուկրաինացի զինվորների և մյուս մարդկանց կորուստը», – նշել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է որ չի ցանկանում լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի համար։

«Բայց ես կարծում եմ՝ դուք գիտեք, որ այդպես էլ կանեի, եթե մտածեի, որ նա չի անում իր աշխատանքը», – հայտարարել է Թրամփը:

Բացի այդ, խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության էության մասին, Թրամփն ուշադրություն է դարձրել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի փորձերն «իրականում, հավանաբար, պատերազմ սկսելու պատճառ են»։

Նա հայտնել է, թե լրագրողներից լսել է, որ Ուկրաինայի իշխանություններն այժմ օգտակար հանածոների շուրջ գործարք կնքելու պայմանը համարում են երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

«Դա երբեք չի քննարկվել», – ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ ուկրաինացիներին դեռ «Պուտինից շատ առաջ» ասել են, որ նրանք «չեն մտնի ՆԱՏՕ-ի կազմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930