Վիետնամի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-5-ը կայցելի Հայաստան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու վերաբերյալ։

Ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված կարգադրության մեջ, Վիետնամի խորհրդարանի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կայցելի 2025 թվականի ապրիլի 1-5-ը։Կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է ապահովել պատվիրակության ընդունելության կազմակերպումը։

Չան Թան Մանի այցի մասին գրել է նաև վիետնամական Việt Nam News կայքէջը՝ շեշտելով, որ սա կլինի Վիետնամի խորհրդարանի ղեկավարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ երկու երկրների միջև 1992 թվականին դիվանագիտական հարաբերություններից հետո։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930