Բաժիններ՝

Իսրայելը Բեյրութի շրջաններից մեկի բնակիչներին տարհանվելու կոչ է արել՝ սպասվող ավիահարվածից առաջ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) նախազգուշացրել է Բեյրութի հարավում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտին մոտալուտ ավիահարվածի մասին և տեղի բնակիչներին կոչ է արել լքել տարածքը։ Այս մասին X սոցիալական հարթակում հաղորդագրություն է տարածել ԻՊԲ խոսնակ Ավիչայ Ադրայը։

«Զգուշացում բոլորին, ովքեր գտնվում են քարտեզի վրա կարմիրով նշված շենքում և դրա հարևան շենքերում. դուք գտնվում եք «Հեզբոլլահ»-ի հետ կապված օբյեկտների մերձակայքում», – գրել է խոսնակը՝ գրառմանը կցելով համապատասխան լուսանկար: 

Նա բնակիչներին կոչ է արել անմիջապես տարհանվել և առնվազն 300 մետր հեռանալ նշված տարածքից, որտեղ ակնկալվում են իսրայելական ուժերի հարվածները:

The Times of Israel-ը հիշեցնում է, որ սա առաջին նման նախազգուշացումն է 2024 թ. նոյեմբերին Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ստորագրումից ի վեր։ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին անգամ Բեյրութում թիրախների է հարվածել 2024 թ. նոյեմբերի 27-ին՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ։

Ավելի վաղ ԻՊԲ-ն հայտնել էր Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի թիրախներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից Իսրայելի վրա երկու հրթիռի արձակման, որոնցից մեկը բանակը որսացել էր, իսկ մյուսն ընկել էր լիբանանյան տարածքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31