Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը գրուն է. «Եկեք չոր նայենք, թե ինչ ունենք Նիկոլ Փաշինյանի իշխանության յոթ աղետալի տարիների հետևանքով, որը նա կոչում է «ինքնիշխանության տարիներ»։

1. Առանց արյան քաղաքացիական պատերազմի շեմին հասած, իրար ատող հասարակություն։
2. Պարտված պատերազմներ։
3. Հազարավոր զոհեր, հաշմված, խեղված ճակատագրեր։
4. Օկուպացված ու հայաթափված Արցախ։
5. Միլիարդավոր դոլարների կորսված զենք ու զինամթերք։
6. Միլիարդավոր դոլարների տնտեսական վնաս։
7. Հայաստանի օկուպացված հատվածներ Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց ձորում և Տավուշում։
8. Կախված վտանգ ու հնարավոր ներխուժում Սյունիքի ուղղությամբ։
9. Ադրբեջանի հետ կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրում, որով փակվում է մեր երեսնամյա պատմության էջը։
10. Հայաստանի վերածում թուրքական ազդեցության զոնայի։
11. Երկրում ոստիկանապետության հաստատում՝ սեփական իշխանությունը պահելու համար։
12. Քաղաքական հալածյալների առկայություն։
13. Թմրամոլների ու թմրանյութերի վաճառքի կտրուկ բարձրացում, մուտք այդ թվում և դպրոցներ։
14. Ռենջի «քյաբաբ առ քյաբաբ» հետբերում։

Սրանք չոր փաստեր են, որոնք փաթեթավորվում են նախկինների, ժողովրդի, բանակի, ռուսների մեղավորությանը հղում անելով։

Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է»։

Տեսանյութեր

Լրահոս