Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որը Ջիդդա քաղաք է ժամանել ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հաղորդում է Մամուլի սաուդյան գործակալությունը (SPA):

Գահաժառանգ արքայազնը և պետքարտուղարը դիտարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև քննարկել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հասնելու համար գործադրվող ջանքերը:

Սաուդյան Արաբիայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները կանցկացվեն մարտի 11-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս