Հայկական կողմը 5 ամիս է՝ չի վերցնում Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դին. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ

Հայկական պատվիրակությունը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմը և անցած տարի հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի (ծնվ. 1954թ.) զավակները տեղեկացվել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից նրա մահվան մասին։

«Իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը՝ մարմինը հանձնելու համար, եւ անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն անմիջականորեն հասցվել է հայկական պատվիրակությանն իրազեկելուն՝ սահմանին առանց միջնորդների մասնակցության հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին»,- տեղեկացրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս