Բաժիններ՝

Մարզումների մի մասը Մովսիսյանն անցկացրեց ընդհանուր խմբում

Այսօր «Սպարտակի» խաղացողները մարզում են անցկացրել Տարասովկայում՝ պատրաստվելով «Մորդովիայի» հետ ուրբաթ օրվա հանդիպմանը:

Հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել «Անժիի» հետ հանդիպումը, բուժզննում է անցել, որը ցույց է տվել ապաքինման դրական դինամիկան: Այսօր Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն անցկացրել է մարզումների մի մասն ընդանուր խմբում, իսկ պարապմունքների մի մասը մարզվել է անհատական ծրագրով:

Թիմի բժիշկ Միխայիլ Վարթապետովի խոսքերով՝ պաշտպան Սերգեյ Պարշիվլյուկը, ում անհանգստացնում էին ծնկի ցավերը, մարզվել է անհատական ծրագրով՝ ծանրության աստիճանաբար մեծացմամբ՝ բժշկական շտաբի հսկողության տակ: Այս մասին հաղորդում է «Սպարտակի» պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս