Բաժիններ՝

Սիրիայի նախկին նախագահին աջակցող զինյալները հարձակվել են կառավարության անվտանգության ուժերի անցակետի վրա

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցող զինված խմբավորումները Ջեբլա քաղաքի արվարձանում հարձակվել են երկրի ներկա վարչակազմի անվտանգության ուժերի անցակետի վրա։

Այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Սիրիայում 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում էին սկսել։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից ու լքեց երկիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31