«Թուրքիան կառճակատվի Իսրայելի հետ Սիրիայում». իսրայելական մամուլ

Փետրվարի 27-ին հրապարակվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։ Նա իր կուսակիցներին և կողմնակիցներին կոչ էր արել զենքերը վայր դնելու և լուծարել կուսակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իսրայելական մամուլն այս թեման պահում է ուշադրության կենտրոնում։ Անդրադառնալով գործընթացին` իսրայելական առաջատար «Hareetz» թերթը, գրել է, որ PKK-ի կողմից Օջալանի պահանջի կատարումը կարող է փոխել ուժերի բալանսը Սիրիայում և սպառնալ Իսրայելի գոյությանը։

«Թուրքիան Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիան վերցրել է իր պաշտպանության տակ և այժմ նպատակ ունի այն վերածել ազդեցության գոտու։ Սիրիայի օդային տարածքը, որը բաց է Իսրայելի համար, կարող է փակվել, եթե Թուրքիան զբաղեցնի Ռուսաստանի տեղը»,- նշել է իսրայելական թերթը:

«Իսրայելը, որպես Սիրիայում մնացած միակ արտաքին ուժ, կառճակատվի Թուրքիայի հետ: Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը կարող է ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա և աջակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում լիակատար գերիշխանություն ձեռք բերելու համար»,-նշվել է հրապարակման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս