Բաժիններ՝

Սերբիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները փորձել են խափանել Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) նիստը՝ ծեծկռտուք սարքելով և հրատեխնիկական միջոցներ կիրառելով նիստերի դահիճում։

Tanjug գործակալությունը հաղորդում է, որ միջադեպի հետևանքով երեք պատգամավոր լրջորեն վիրավորվել է, ընդ որում, նրանցից մեկը գտնվում է հղիության 8-րդ ամսում։

«Ձախ-կանաչ ճակատ» կուսակցության պատգամավոր Ռադոմիր Լազովիչը նիստերի դահլիճում գնացել է դեպի ամբիոնն իր հերթից դուրս: Նրան փորձել են կանգնեցնել խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցները, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել դահլիճում։ Ընդդիմության ներկայացուցիչները ծխառումբեր են նետել և արցունքաբեր գազ բաց թողել, ինչպես նաև պարզել ցուցապաստառ՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի տապալման կոչով։ Իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցության պատգամավորներն ի  պատասխան պարզել են երկրի ազգային դրոշները:

Սերբ ուսանողներն ու ընդդիմադիր ուժերը 2024 թ. նոյեմբերից բողոքի ցույցեր են անցկացնում Նովի Սադում, Բելգրադում և այլ քաղաքներում։ Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են 2024 թ. նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի մուտքի հովարի փլուզման համար, որի հետևանքով 15 մարդ էր զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս