Ֆոն դեր Լյայենը 800 մլրդ եվրո բյուջեով ԵՄ վերազինման պլան է առաջարկել

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նամակ է ուղարկել ԵՄ 27 երկրների ղեկավարներին, որտեղ ներկայացրել է 800 մլրդ եվրո բյուջեով միության վերազինման իր ծրագիրը։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ այդ պլանը կքննարկվի մարտի 6-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ արտակարգ գագաթաժողովում:

«ԵՄ վերազինման պլանը կարող է մոբիլիզացնել շուրջ 800 մլրդ եվրո պաշտպանական ծախսեր՝ ապահով եւ դիմացկուն Եվրոպայի համար»,- ասել է նա:

Նա տեղեկացրել է, որ պլանը բաղկացած է հինգ կետից, որտեղ ինքն առաջարկում է ԵՄ երկրներին 1,5 տոկոսով ավելացնել պաշտպանության ընթացիկ ծախսերը՝ զենքի արտադրության համար 650 մլրդ եվրո հավաքելու համար։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը մտադիր է ներգրավել 150 մլրդ եվրո՝ ԵՄ-ում ՀՕՊ համակարգերի եւ Ուկրաինայի համար զենքի արտադրության համար, վարկերի տեսքով։

Տեսանյութեր

Լրահոս