 
                        Մարտունու ԲԿ-ում «հիանալի պայմաններ» են ստեղծված ներհիվանդանոցային վարակների համար. Անուշ Պողոսյան
 
                                    «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանն ահազանգում է Մարտունու բժշկական կենտրոնում ստեղծված իրավիճակի մասին։
ԲԿ-ում, ըստ Պողոյսանի, «հիանալի պայմաններ են ստեղծված ներհիվանդանոցային վարակների համար»։
«ՀՀ առողջապահության նախարարություն, որպես Մարտունու ԲԿ-ի նոր հիմնադիր, դիմում եմ ձեզ և առաջարկում այսօր Հ1 հեռուստաընկերությանը խնդրել, որ նոր ռեպորտաժ պատրաստի «հեղափոխական, նոր մշակույթով» կառուցված հիվանդանոցի մասին, որտեղ արդեն 2 օր է՝ տաք ջուր չկա, այսօր վիրաբուժական բաժանմունքում ջրհեղեղ էր, վինիլային հատակի տակ ակտիվ աճում են բորբոսասնկերը և հիանալի պայմաններ են ստեղծված ներհիվանդանոցային վարակների համար»,- գրել է Անուշ Պողոսյանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        