
Հանցախմբի դեմ պայքարը հանցախումբն արագացնում է սեփական նախաձեռնությամբ. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տխմարը չի հասկացել, որ բնությունն ինձ ստեղծել է իր հախից գալու համար, ոչ թե, որ ինքը կարողանա գա իմ հախից։ Թույլիկ վախկոտ, դավաճան։
Նման անմիտ քայլերով ու գործողություններով ոչ թե հնարավոր է ինձ լռեցնել, այլ՝ ճիշտ հակառակը։ Մենք միասնաբար հաղթելու ենք հայրենիքի գողին ու իր հանցախմբին ու ազատագրելու ենք մեր երկիրն իրենց կեղտոտ, արյունոտ, մահաբեր ճիրաններից։
Հանցախմբի դեմ պայքարը հանցախումբն արագացնում է սեփական նախաձեռնությամբ։ Այն թևակոխում է նոր փուլ, որը կավարտվի դավաճանախմբի օրինական պատժով ու պատասխանատվությամբ»։