
ԱՄԷ-ն կոչ է անում ՀԱՄԱՍ-ին հրաժարվել Գազայի կառավարման մասնակցությունից

ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի Գազայի հատվածի կառավարման մեջ իր մասնակցությունը։
Գարգաշն այս մասին գրել է իր սոցիալական ցանցերի էջում՝ ընդգծելով, որ պաղեստինցի ժողովրդի շահերը պետք է գերակա լինեն ՀԱՄԱՍ շարժման շահերից։
«Գազայի կառավարումից ՀԱՄԱՍ-ի հեռանալու մասին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի ռացիոնալ խնդրանքը տեղին է, քանի որ պաղեստինցի ժողովրդի շահերը պետք է ավելի առաջնային լինեն, քան այդ շարժման նպատակները»,- գրել է Գարգաշը։