![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանն արտադրում է իր պաշտպանական սարքավորումների ավելի քան 90 տոկոսը. ռազմական պաշտոնյա
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-13-Feb-2025-06-41-PM-1374.jpg)
Իրանական բանակի համակարգման գծով հրամանատարի տեղակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Իրանն արտադրում է իր պաշտպանական սարքավորումների ավելի քան 90 տոկոսը: Այս մասին հայտնում է IRNA–ն:
Նա շեշտել է, որ Իրանի ԶՈՒ–ն ի վիճակի է բավարարել պաշտպանական իր բոլոր կարիքները։ Իրանը սարքավորումների համար այլևս չի դիմում այլ երկրներին: