![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ն մտադիր չէ բանակցել Իրանի հետ, ավելի շուտ ցանկանում է՝ Թեհրանը ենթարկվի իր կամքին. Փեզեշքիան
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/imgonline-com-ua-Resize-VUEGLkjJ498.jpg)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ բանակցություններ վարել Իրանի հետ և ավելի շուտ ցանկանում է, որ Իրանը ենթարկվի իր կամքին։ Նա կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրական մտադրությունները, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մենք չենք ասում, որ չենք բանակցի, բայց Թրամփը չի կարող մեր դեմ ամեն տեսակի պատժամիջոցներ կիրառել, հետո խոսել բանակցելու մասին։ Ինչո՞ւ է նա արգելափակել մեզ համար սնունդը, ջուրը և դեղորայքը: Նրանց բանակցություններ պետք չեն: Նրանք ուզում են, որ մենք հնազանդվենք իրենց, բայց մենք չենք հնազանդվի», – ասել է Փեզեշքիանը:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը վերականգնելու մասին հուշագիր է ստորագրել՝ պատճառաբանելով, թե Վաշինգտոնը Թեհրանին թույլ չի տա միջուկայինզ ենք ունենալ: Միևնույն ժամանակ Թրամփնա սել էր, որ կցանկանար Իրանի հետ համաձայնության գալ և գործարք կնքել: