Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել. Փաշինյան

Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Երբ-որ մարդը 4 երեխա ունի, անվճար է տրանսպորտն իրենց համար: Երեկ էլ կարդացի, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ կապ չունի երեխաներն անչափահաս են, թե չափահաս, ես էլ ասեցի փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ: Չնայած պետք է երևի գնամ դիմեմ և քարտ ստանամ՝ որպես 4 երեխայի հայր»,- ասել է Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս