Մոսկվայի կենտրոնում Հայաստանի քաղաքացի է սպանվել
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձիք հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա. հանցագործները սպանել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցին և թալանել են 4.5 միլիոն ռուբլի: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը՝ ուրբաթ օրը, ժամը 9:05-ի սահմաններում Միր պողոտայի դրամարկղում հայտնաբերվել է հրազենային վնասվածք ստացած աշխատակցի դին: Վերջինս Հայաստանի քաղաքացի է:
Այժմ աշխատանքներ են տարվում՝ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ: