Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանն ու Հրանտ Վարդանյանը «գրավում» են խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով։

Առաջին հորիզոնականում «ՀայՌուսգազարդն» է, որն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 13.2 միլիարդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11.9 միլիարդի համեմատ։

«ՀայՌուսգազարդին» հաջորդում են «Ալեքս Գրիգն» ու «Ղ-Տելեկոմը» , որոնք պետբյուջե են վճարել 3.8-ական միլիարդ դրամ։

Ցանկին մանրամասն դեռ կանդրադառնանք։

Միայն նշենք, որ այս ցանկի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջին տասնյակում ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու գործարար Հրանտ Վարդանյանը ներկայացված են երկուական ընկերություններով։ Այսպես, բացի «Ալեքս Գրիգից» խոշորների առաջին տասնյակում տեղ է գտել նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սամ-Սեր Գրուպը»։ Գոմեշի մսի ներկրմամբ զբաղվող ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 2.55 միլիար դրամ և հանգրվանել ցանկի 8-րդ տեղում։

Բացի այս ընկերություններից, 1000 խոշորների ցանկում տեղ են գտել նաև Ալեքսանյանին պատկանող «Լուս Աստղ» և «Նատալի Ֆարմ» ընկերությունները։

Ինչ վերաբերում է Վարդանյաններին, ապա «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» 9-րդ տեղում է (2 միլիարդ դրամ), իսկ «Գրանդ Տոբակոն»՝ 10-րդ (1.7 միլիարդ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս