![](/banners/BeFunky-design.jpg)
Զելենսկին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նոր ղեկավարին է ցուցադրել ուկրաինական հեռահար զենքը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-NMktdYT8QyiS.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին, Կիևում հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նոր նախագահի հետ։ Մասնավորապես, Վլադիմիր Զելենսկին Ջուզեպպե Կավոյին ցուցադրել է ուկրաինական հեռահար զենքը և քննարկել մի շարք այլ հարցեր, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի Telegram ալիքին։
«Ես հանդիպեցի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկում մենք ծանոթացանք ուկրաինական հեռահար զենքի կարողություններին և բնութագրերին»,- ասվում է Զելենսկիի հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ իրենց հանդիպման հիմնական թեմաներն են եղել.
«Ռամշտայնի» ձևաչափով հաջորդ հանդիպման նախապատրաստումը,
ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից շարունակվող ռազմական օգնությունը և ուղղակի ներդրումները հեռահար անօդաչուների սեփական արտադրության մեջ:
«Ես շնորհակալ եմ Ջուզեպպե Կավո Դրագոնեին այս պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցն Ուկրաինա կատարելու համար։ Շնորհակալություն մեր հեռահար զենքի վրա աշխատող մարդկանց իրական արդյունքի համար, ինչը մեզ շատ է օգնում, որից ռուսաստանցիները շատ են վախենում և ինչը տեսնում են ՆԱՏՕ-ի մեր գործընկերները», – ամփոփել է Զելենսկին։