Բաժիններ՝

Լենինգրադի Ուստ-Լուգա նավահանգստում 130,000 տոննա մազութ տեղափոխող նավում տեխնածին միջադեպ է տեղի ունեցել

130,000 տոննա մազութ տեղափոխող լցանավը, որի խորտակվելու մասին հայտնել էին ռուսական ԶԼՄ-ները, խարսխված է Լենինգրադի Ուստ-Լուգա նավահանգստի նավամատույցին. այս մասին ասել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Նրա խոսքով՝ «Կոալա» լցանավի վրա տեխնածին միջադեպ է գրանցվել, մազութի արտահոսքի վտանգ չկա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ iz.ru-ն հայտնել էր, որ ՌԴ Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստում նավթատար նավ է խորտակվում: Անտիգուայի և Բարբուդայի դրոշի ներքո նավարկիող «Կոալա» լցանավում եղել է 24 հոգանոց անձնակազմ: Նրանք տարհանվել են:

«Իզվեստիա»-ի աղբյուրը հայտնել է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբը։ Ջրասուզակները պետք է շուտով ժամանեն տանկերի ստորջրյա զննման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս