![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի հետախուզության ղեկավարը բանակցություններ է անցկացրել Իրանում
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/b3bca79.jpeg)
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը այցելել է Թեհրան, որտեղ հանդիպել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմեդիանի հետ, հայտնում է Anadolu-ն։
Ըստ թուրքական լրատվամիջոցի, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության և ԴԱԻՇ-ի դեմ պայքարը»։
Զրուցակիցները քննարկել են նաև ընդհանուր սպառնալիքները, Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի հրադադարը և պաղեստինյան հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումները։