![](/banners/BeFunky-design.jpg)
Բռնությունն ու հակառակորդների ֆիզիկական ոչնչացումը նիկոլենց համար ֆուլլ օկ են. Արմեն Աշոտյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/Armen-Ashotyan-2.jpg)
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 5-րդ
«Մոսկվայում սպանված «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան շուրջ ծանր քննարկումներ եղան Հայաստանում։ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Չմտնելով բուն ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ՝ այդ սպանությունից մի քանի հետևություն ներկայացնեմ, որոնք վերաբերում են հենց հայ ժողովրդին։
1. Ուկրաինական պատերազմում երկու կողմից էլ ներառված են մեր հայրենակիցները, ինչն անխուսափելի էր՝ հաշվի առնելով Ռուսաստանում բնակվող՝ մոտ 2.5 միլիոն, և Ուկրաինայում՝ մոտ 300 000 հայերի ներկայությունը։
2. Այդ հսկայական մարդկային ռեսուրսը ներգրավված է այլոց ազգային և պետական շահերի գործընթացներում, երբ բուն Հայրենիքը նույնպես խոր ճգնաժամի մեջ է հայտնվել։
3. Այդ համատեքստում հենց հայի կողմից հայի սպանությունը վկայում է այն մասին, որ ազգային համերաշխության կարմիր գծերը տոտալ տրորվում են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում։
4. Հայաստանն իր հերթին՝ փաշինյանական ռեժիմի պարագայում ոչ թե տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների համար միավորող և հաշտեցնող հարթակ է, այլ ազգային տրոհման և քայքայման հիմնական աղբյուր։
5. Արձանագրելով Հայաստանում իշխանամերձ շրջանակների անթաքույց հրճվանքն այդ սպանության շուրջ, փաստենք, որ բռնությունն ու հակառակորդների ֆիզիկական ոչնչացումը նիկոլենց համար ֆուլլ օկ են։ Հետևություններն արեք ինքներդ»։
Մանրամասները՝ տեսանյութում: