Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ բերքի մթերման հարցում խնդիրները կարգավորելու համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել բերքի մթերման ու արտադրանքի իրացման կազմակերպման շուրջ խորհրդակցություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ներկայացրել է վարչապետ Սարգսյանի հանձնարարականով գյուղատնտեսության ոլորտի համապատասխան մասնագետների հետ ավելի վաղ անցկացված քննարկման արդյունքները:
Այդ համատեքստում, քննարկվել են գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկա վիճակին և մթերման հզորություններին առնչվող հարցեր:
Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել քննարկումները՝ մթերումների կազմակերպման գործընթացում խնդիրները կարգավորելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930