![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է. Իրանի դեսպան
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է։
«Վերջին 10 ամիսների տվյալներով՝ երկու երկրների միջև 231.293 քաղաքացու փոխայց է կատարվել, որից 66.593-ը Իրանի քաղաքացիներ են, որ այցելել են Հայաստան, և 164.700-ը՝ Հայաստանի քաղաքացի է սահմանը հատել: Նույն ժամանակահատվածում, եթե բեռնատարների հոսքը գնահատելու լինենք, ապա այդ թիվը 126.890 է: Սա միայն բեռնատարների թիվն է»,- նշեց Սոբհանին՝ հավելելով, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է ավելի քան 700 միլիոն դոլար:
«Ցանկանում ենք առաջիկայում այս թիվը հասցնել 1 միլիարդի շեմին, այնուհետև 3 միլիարդի»,- ընդգծեց դեսպանը՝ ավելացնելով, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրի զարգացմանը նպաստում է նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը, և այս ամենը հուշում է երկրորդ կամրջի կառուցման անհրաժեշտությունը, ինչին կողմ է և՛ Հայաստանը, և՛ Իրանը:
Մանրամասները՝ տեսանյութում