Բաժիններ՝

Բլինչիկ «Պարկ»

Բաղադրիչները՝

  • բլինչիկ- 8-10 հատ
  • աղացած միս- 300 գրամ
  • լոլիկ – 300 գրամ
  • սոխ – 150 գրամ
  • կանաչ սոխ
  • ձեթ
  • պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել, լոլիկը կեղևահանել և պատառաքաղով տրորել:

Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել ֆարշը և շարունակել այն տապակել 5-7 րոպե:

Ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը և թողնել սառչի:

Բլինչիկի մեջտեղում լցնել միջուկը և ծայրերից հավաքել այնպես, որ ստանա պարկի տեսք, այնուհետև կապել կանաչ սոխով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս