Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի գրող, աղմկահարույց «Քարե երազներ» վիպակի հեղինակ Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնել է նրա որդին, որի խոսքերով՝ արդեն մի քանի օր է, ինչ իր հայրը տանը չէ: Դրա հետ մեկտեղ նա չի մանրամասնել, թե որտեղ է գտնվում իր հայրը:
ԶԼՄ-ները նշում են, որ գրողի բջջային ու քաղաքային հեռախոսները նույնպես չեն պատասխանում: Չի բացառվում, որ Այլիսլին արտասահմանում է գտնվում իր համար քաղաքական ապաստան գտնելու նպատակով:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Այլիսլին որոշել է բնակություն հաստատել Թուրքիայում: