Դավիթ Հակոբյան. Գագիկ Ծառուկյանը երբեք սուր չի բարձրացնի արքունիքի նկատմամբ, բայց արքունիքն էլ պետք է նրա խոհեմությունը գնահատի

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև ԲՀԿ անդամ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի հայտնի այն հայտարարությանը, թե ժամանակն է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն դառնա:

«Երբ ես խորհում եմ իմ շատ հարգարժան Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի մասին, գալիս եմ այն եզրակացության, որ հաճախ կապիտալիստներն ավելի խոհեմ են լինում, քան նրանց քաղաքական սպասավորները, որովհետև Գագիկ Ծառուկյանը հիանալի տիրապետում է Ֆրիդրիխ Էնգելսի ձեռնարկատիրական կապիտալի մասին օրենքին, և նա երբեք սուր չի բարձրացնի արքունիքի նկատմամբ, բայց արքունիքն էլ պետք է նրա խոհեմությունը և համեստությունը ոչ միայն չշահագործի, այլև գնահատանքի արժանացնի… Այս մասին թող լավ փիքր անեն արքունիքում»,- իշխանություններին սթափության կոչ արեց Դավիթ Հակոբյանը:

Նա համոզված է, որ ինչպես խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի հաղթանակ չէր տանի, այնպես էլ՝  Երևանի ավագանու ընտրություններում չի կարող հաղթել:  Նա կոչ արեց ՀՀԿ-ին հաշտ լինել ԲՀԿ-ի հետ, այլապես տուժողի դերում կլինեն:

«Եթե հանկարծ իսկապես ԲՀԿ-ն գնա ռադիկալ,  դա ողբերգական կլինի իշխանությունների համար»,- զգուշացրեց Դավիթ Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930