Բաժիններ՝

Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին վախենում է իրենից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վախենում է իրենից:

Լրագրողների հետ զրույցում Բուրջանաձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին տեղյակ է, որ երկրին պատճառած վնասաբեր քայլերի համար պետք է անպայմանորեն պատասխան տա և «Դեմոկրատական շարժումը» հենց այն ուժն է, որը թույլ չի տա, որ նա մնա անպատիժ:

Բուրջանաձեն հավելել է, որ հենց այդ վախով է պայմանավորված նախագահի կողմից Աբխազիայի կառավարության նախագահի պաշտոնում Վախթանգ Կոլբայայի թեկնածության հավանության չարժանացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս