Անչելոտին ՊՍԺ-ի նախագահին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի փարիզյան ակումբը։ Հաղորդում է Le Parisien-ը։
Իտալացի մասնագետն ակումբի նախագահ Նասեր ալ-Խելայֆիին արդեն հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից։
Հիշեցնենք, որ Անչելոտիի համար ամենահավանական տարբերակը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելն է՝ հաշվի առնելով, որ նա նման որոշում կայացնելուց առաջ հանդիպել էր «արքայական ակումբի» ներկայացուցիչների հետ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը